Ֆրանսիացի գյուտարար Ֆրենկի Զապատան, որը  Flyboard Air ռեակտիվ հովերբորդն է մշակել, գերազանցել է հովերբորդով թռիչքի հեռավորության Գինեսի գրքի նախորդ ռեկորդները: Այդ մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը, տեղեկացնում է  Gazeta-ն: 

Flyboard Air-ով Զապատան կարողացել է 2252 մ թռչել, ինչը ութ անգամ գերազանցում է նախորդ` 275,9 մ-ի ռեկորդը: Գյուտարարը թռիչքն իրականացրել է մոտավորապես   50 մ բարձրության վրա:

Flyboard Air-ը թռչող սարք է (հովերբորդ), որը մշակել է Zapata Racing ընկերությունը, որի հիմնադիրն ինքը` Ֆրենկին է:  Ստեղծողների խոսքով, հովերբորդն ի վիճակի է առավելագույն 150 կմ/ժ արագություն զարգացնել եւ բարձրանալ 3 կմ բարձրության վրա: Սարքի վառելիքային բաքը տեղակայվում է օդաչուի թիկունքին, թռիչքի առավելագույն տեւողությունը կարող է հասնել 10 րոպեի: