Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի ուսանողներն առաջին անգամ մտքի ուժով կառավարվող դրոնների մարցարշավ են անցկացրել: 

Արժե նշել, որ անցած միջոցառման տեսանյութը հրապարակել են YouTube-ում բուհի պաշտոնական ալիքում: Միայն առաջին 6 օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 40 000 դիտում է հավաքել:

Ինչպես հայտնի է, մրցության մասնակիցները նեյրոհամակարգչային ինտերֆեյս են օգտագործել:  Տվյալ համակարգի օգնությամբ նրանք տվյալներն ուղեղից փոխանցել են էլեկտրոնային սարքին:   

Ֆլորիդայի համալսարանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ մրցարշավը երիտասարդությանն այս ոլորտում հետագա բացահայտումների է մղում: Այսպես, նրանք ենթադրում են, որ ապագայում կուսումնասիրվեն նաեւ ոչ ինվազիվ նեյրոինտերֆեյսով համակարգիչները, հայտնում է  Informing-ը: 

Նեյրոհամակարգչային ինտերֆեյսը համակարգ է, որը ստեղծվել է ուղեղի եւ էլեկտրոնային սարքի (օրինակ` համակարգչի) միջեւ տեղեկությունների փոխանակման համար: