2015-ի հոկտեմբերի 30-ին, մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ, Իրանի քաղաքացի Սահեբ Ջանի Ամրեյնն ու նրա իրանցի ընկերները օգոստոսի 11-ին արտերկրում սովորելու եւ վիզաներ տրամադրելու պատրվակով խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով Երեւանի սրճարաններից մեկում հափշտակել են մոտ 1,3 մլն դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության փաստով: Իրանի քաղաքացի Սահեբ Ջանի Ամրեյնի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2016-ի ապրիլի 26-ին ոստիկանները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 34-ամյա իրանցուն:

Հարցին, թե ինչու է հայտնվել ոստիկանությունում, նա պատասխանել է. «Դա երկար պատմություն է»: Նա հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, իրեն եւ տուժողին խաբել է իր ընկեր Էհսանը: Իսկ թե որտեղ է Էհսանը, նա նշել է, որ երեւի Թուրքիայում է կամ Իրանում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: