Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փողոցում մոտեցած քաղաքացին խնդրել է իրեն վարչապետ դարձնել՝ պնդելով, որ իրենից ավելի հավատարիմ չի լինի գտնել։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարասյունով անցնելու ժամանակ մեքենան կանգնեցրել ու թխվածքաբլիթներ է գնել, որի ընթացքում նրա մեքենային են մոտեցել քաղաքացիները։

Քաղաքացիներից մեկն ասել է Էրդողանին. «Ինձ վարչապետ կդարձնե՞ս, ինձինից ավելի հավատարիմին չես գտնի»։  Այս խոսքերից զարմացած Էրդողանն ընդամենը ժպտացել է։