Երկրապահ կամավորների միությունն այսօր՝ մայիսի 8-ին, վաղ առավոտյան այցելեց «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Եռաբլուր» պանթեոն էին այցելել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրներ՝ Արամ եւ Արմեն Սարգսյանները, նրանք ԵԿՄ անդամների հետ ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի  եւ Անդրանիկ Զորավարի շիրիմներին:

Նշենք, որ այս պահին Երկրապահի անդամներն Էջմիածնում մասնակցում են  պատարագի:

Գեներալ Մանվել Գրիգորյանը Երկրապահի օրվան նվիրված միջոցառումներին ներկա չէր, քանի որ գտնվում է Արցախում: 

Նշենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է։ Մայիսի 8-ը նշվում է նաեւ որպես Երկրապահի օրը։