Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Արցախի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, արարողության ընթացքում նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ելույթով (ֆոտոռեպորտաժ):

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների հանձնվել են պետական բարձր պարգեւներ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: