ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելով Հայաստանն իրեն դուրս կդնի Մինսկի բանակցային խմբից:

«Եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, նշանակում է՝ մենք ինքներս մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, Մինսկի բանակցային խմբից դուրս ենք դնում»,- այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանը Մինսկի խմբի աշխատանքը բացասական չգնահատեց՝ նշելով, որ ռազմական գործողությունների կասեցման հարցում ինքը տեսնում է խմբի կատարած գործնական քայլերը:

«Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունքն է ռազմական գործողությունների կասեցումը՝ ուղղակի կամ անուղղակի»,- ասաց նա: