Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այսօր՝ մայիսի 9-ին, այցելեցին Հաղթանակի զբոսայգի՝ հարգելու Մեծ հաղթանակի զոհերի հիշատակը:

ՀԱԿ անդամները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշահամալիրին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հաղթանակի զբոսայգի էր այցելել իր թոռնիկի հետ: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: ՀԱԿ-ի հետ Հաղթանակի զբոսայգի էին այցելել նաեւ ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչները՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: