Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին հարցին՝ վարչապետը նշեց. «Հայաստանի նախագահը հստակ հայտնել է իր դիրքորոշումն այդ հարցով. եթե  ոտնձգություններն ու պատերազմը շարունակվեն, մենք ստիպված ենք լինելու գնալ այդ քայլին։ Դեռեւս դրա անհրաժեշտությունը չկա»։