Սթենֆորդֆի համալսարանի Biomimetics and Dexterous Manipulation լաբորատորիայի գիտնականները համակարգ են մշակել, որը թույլ է տալիս անօդաչու սարքերին նստել ուղղահայց մակերեսների վրա։ Այդ տեխնոլոգիան օգտակար կլինի անօդաչու սարքը երկարատեւ օգտագործելիս, երբ հորիզոնական վայրէջքի հնարավորություն չկա, իսկ սարքն անհրաժեշտ է լիցքավորել, հայտնում է spectrum.ieee.org կայքը։

Որպեսզի անօդաչու սարքը կարողանա վայրէջք կատարել պատերին եւ առաստաղին, նրան 2 տարրից բաղկացած համակարգ են կցում, առաջինը հատուկ պոչ է, որը հենման կետ է ստեղծում սարքը հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի տեղափոխելու համար։ Իսկ երկրորդը պողպատե միկրոզսպանակներով գագաթ է, որը կպչում է մակերեսի անհարթություններին։