Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը էլիտար թաղամասերից մեկը այցի ժամանակ մահակով հարձակվել է իրեն չճանաչած անվտանգության աշխատակցի վրա։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը մեքենայով ցանկացել է մտնել Ստամբուլի էլիտար թաղամասերից մեկը, սակայն մուտքի մոտ անվտանգության աշխատակիցը վարորդից հետաքրքրվել է, թե ով է նրանց հրավիրել եւ փաստաթուղթ պահանջել։

Այս ամենը դուր չի եկել նախարարին, ով մեքենայից դուրս է եկել ու մտել անցակետ ու մահակով հարվածել իրենից փաստաթուղթ հարցրած անվտանգության աշխատակցին։  Մյուս աշխատակիցները միջամտել են եւ թույլ չեն տվել, որ իրենց կոլագայի հետ հաշվեհարդար տեսնեն։