Գյումրեցի 21-ամյա Աբրահամ Սիմոնյանը բերման է ենթարկվել իր կոշիկի կրունկի փոսիկում կանեփանման ու շականակագույն զանգվածներ պահելու եւ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներից մեկին փոխանցել փոչձելու համար:
Մայիսի 12-ին ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ Արթիկի բաժնի ծառայողները «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների հետ խուզարկե են կալանավորներից մեկին տեսակցության եկած Աբրահամին: Աբրահամը ոստիկանությունում պատմել է, որ ապօրինի զանգվածը նույն օրը Գյումրիի Երեւանյան խճուղում իրեն տվել է անծանոթ մի քաղաքացի կալանավորներից մեկին փոխանցելու համար:
Հայտնաբերվածն առգրավել եւ ուղարկվել է փորձաքննության:











