Երեւանում այսօր՝ մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել:

Միջին տարիքի մի կին մտել է Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանը եւ հրաժարվում է դուրս գալ: NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ոստիկանները երկար ժամանակ ապարդյուն կնոջը հորդորում են դուրս գալ, սակայն նա հրաժարվում է:

Դեպքի վայր է ժամանել նաեւ «Շտապօգնության» երկու մեքենա: Ոստիկաններն առայժմ փորձում են համոզել կնոջը, սակայն դեռ չեն մտնում ջրով լի ավազանը:

Դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել: