Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված տոնական համերգով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շրջանավարտները ժամը 19:00-ից Ազատության հրապարակում պարում են, ուրախանում են:

Նշենք, որ շրջանավարտներին այս ընթացքում այցելել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Շրջանավարտները սելֆիներ են արել քաղաքապետի եւ նախարարի հետ:

Հիմնական եւ ավագ դպրոցների շրջանավարտներին նվիրված օրվա գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչեւ ուշ երեկո: