«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում նշում էր ավանդական միջոցառումը՝ նվիրված «Բաշ-Ապարան» հերոսամարտի 98-ամյակին։ Տոնախմբության կուլմինացիան թերեւս տոնական տորթը կտրելու պահն էր։
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, որը նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ղեկավարն է, անձամբ կտրեց տորթն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ բաժանեց քաղաքացիներին։
Տորթը աժիոտաժ առաջացրեց հավաքվածների շրջանում, որոնք սկսեցին իրարից խլել տորթի կտորները:











