Սպանության փորձ կատարելու համար հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Երեւանի բանկիչ 29-ամյա Ալեքսանդր Աբովյանը։

Փետրվարի 29-ին, ժամը 9-ի սահմանում  Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Երիտասարդն ունեցել է ոտքերի եւ ձեռքերի, կրծքավանդակի, աջ թուլակողի հրազենային վնասվածքներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը մեքենա վարելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակել են։ Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Ավան թաղամասում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 7 փամփուշտ, արնանման հետքեր։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Էրեբունիում բնակվող 29-ամյա Ալեքսանդր Աբովյանը։ «Սաշ» մականվամբ քաղաքացին նախկինում եւս դատապարտված է եղել, նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ալեքսանդր Աբովյանը կալանավորված է։