Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի1-ին, արդեն տեւական ժամանակ է՝ երթեւեկությունը կաթվածահար է եղած. վարորդները ստիպված են խցնման մեջ սպասել, սակայն, երթեւեկությւոնը կարգավորող ոստիկաններ չկան։ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած վարորդները հայտնեցին, որ խցանումը սկսվում է Երեւանի Խանջյան փողոցից եւ ձգվում է մինչեւ Կենդանաբանական այգի։
«Խցանումներ են նաեւ դեպի Մոնումենտ տանող ճանապարհին, նաեւ Խանջյանից մինչեւ կենդանաբանական այգի տանող ճանապարհն է փակ ու մենք այսքան ժամանակ է խցանման մեջ ենք, բայց ոչ մի ճանապարհային ոստիկան չկա, որ երթեւեկությունը կարգավորի»,-ասաց նա։











