Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 11-ին Արագածոտի մարզում արագաչափ սարքի վրա հրազենով կրակելու դեպքի մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, մայիսի 11-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքը հրազենով կրակելու միջոցով հետին կողմից վնասելու մասին:

Պարզվել է, որ մայիսի 9-ին, ժամը 3-ի սահմաններում, Արթուր Մ.-ն իր վարած «Նիսսան» ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ճանապարհով երթեւեկելիս, Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքի մոտ կանգ է առել, իսկ ուղեւոր` Պարգեւ Գ.-ն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ վնասել է արագաչափ սարքը:

«Հիմար միտք ծագեց, ընկերս ասաց, որ ակտավորվել էինք, կրակենք, ես էլ ընկերոջս առաջարկը չմերժեցի: Մեքենայից իջանք, կրակեցինք, այնուհետեւ հեռացանք»,- ոստիկաններին պատմել է Պարգեւ Գ.-ն:

Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Կատարվում է քննություն: