Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում նախորդ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա մարտ տեղի ունեցած գողությունները:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, այս տարվա փետրվարին քաղաքի թաղամասերից մեկից գողության փորձ էին կատարել. երկու անգամ փորձել էին մտնել տուն, սակայն չէր հաջողվել: Նույն խումբը անցած տարվա նոյեմբերին միայն երրորդ փորձից էր կարողացել բնակարաններից մեկից 1 մլն 600 հազար դրամի ոսկեղեն գողանալ: Դեկտեմբերին էլ նրան անասնագոմերից մեկին կով էին գողացել, իսկ այս տարվա մարտին Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցուց ջեռուցման մարտկոցներ էին գողացել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունները կատարել են Գյումրիի բնակիչներ, անչափահաս Հովհաննեսը, 28-ամյա Դավիթ Մխիթարյանը, 21-ամյա Արմեն Մելքոնյանը: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, իսկ 19-ամյա Մնացական Քոչարյանը գտնվում է հետախուզման մեջ:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: