Ստամբուլի Բայազեթի շրջանում հունիսի 7-ին ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանական մեքենան պայթեցվել է նախօրոք տեղադրված հեռակառավարվող ռումբի միջոցով։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով վիրավորված ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց։











