Երեւանցի 22-ամյա եւ 21-ամյա տղաները ծանոթի տնից հեռախոսներ ու պլանշետներ են գողացել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին:

«Եկան մեր տուն, մի քիչ նստեցին, Նարեկի ընկերը խստացավ, ասեց՝ դու գիտես՝ ես ով եմ: Ձեռքը դրեց ուսից, Նարեկն էլ ինչ-որ տոպրակ վերցրեց, երկու հեռախոսներս ու դրեց մեջն ու փախան»,- ոստիկանությունում պատմել է տղամարդը, որի տնից կատարվել է գողությունը:

Տղաները երկու հեռախոս եւ երկու պլանշետ են գողացել: Գողոնի մի մասը հայտնաբերվել է ու առգրավվել: