40-ամյա Արման Բաղրամյանը եկեղեցուց եւ մատուռից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել:
Նա մայիսի 26-ի գիշերը Արմավիրի մարզի Սուրբ Ղազար եկեղեցի էր մտել գողություն կատարելու նպատակով եւ գաղացել գնաձատուփը:
Մայիսի 14-ի գիշերը եկեղեցու գանձանակի գողության վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է երկրորդ հաղորդումը: Այդ անգամ եկեղեցու պատուհանը փակ է եղել, հանցագործը տեխնիկական միջոցների օգնությանն է դիմել: Այդ դեպքից 5 օր անց ոստիկանությունում Մեծամորի սրբավայրերից մեկից գողություն կատարելու մասին հաղորդում է ստացվել՝ մատուռին հանգանակված գումարն էին գողացել:
Պարզվել է, որ գողությունները կատարել է 40-ամյա Արման Բաղրամյանը, որը մշտական բնակության վայր չունի:
Քննությունը շարունակվում է:











