Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ «Նրանք մահացան, որ մենք ապրենք» բալետը «Էմմի» հեռուստատեսային մրցանակի է արժանացել: Պարգեւը ստացել են պրոդյուսերներ Դայանա եւ Չարլզ Պասկերյանները: Այս մասին գրում է Asbarez-ը:
Սան Ֆրանցիսկոյի Մաունթ Դեւիդսոն լեռան վրա Ցեղասպանության հիշատակին խաչ տեսնելով՝ բալետի մենակատար Դավիթ Կարապետյանն այնքան է տպավորվել, որ որոշել է ցեղասպանությունը վերապրած նախնիների պատվին բալետ բեմադրել:
Բեմադրությանը մասնակցել են բալետի արտիստներ Սան Ֆրանցիսկոյից, ինչպես նաեւ 23 մարդուց կազմված աջակցող խումբը:











