Երեւանի տարբեր թաղամասերից 4 անձիք սրճեփ սարքեր են գողացել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ գողությունները կատարվել են ապրիլ եւ հունիս ամիսներին:
Երեւանի բնակիչներ, 22-ամյա Միքայել Մանասյանը, 24-ամյա Հրայր Նազարյանը ու 28-ամյա Արարատ Չերչյանը
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 30-ամյա բնակիչ Օլգա Մարտիրոսյանի հետ գողացել են սրճեփեր Արցախի պողոտայում գտնվող ավտոկայանտեղիից եւ Տիչինայի, Բաշինջաղյան փողոցներում գտնվող ավտոլվացման կետերից:
Երիտասարդները բերման են ենթարկվել հունիսի 3-ին: Պարզվել է՝ նրանք վաճառել են գողացած սրճեփ սարքերից 2-ը:
Հայտնաբերվել ու առգրավվել են սրճեփ սարքերը: Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն:











