Օգոստոսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հայտնաբերվել է Երեւանի բնակիչ Սերյոժա Վարդանյանի դին: Փորձաքննությամբ պարզվել է, որ տղամարդը հանկարծամահ է եղել: Հաջորդ օրը ոստիկանություն է դիմում մահացածի որդին եւ հայտնում, որ նույն օրը այդ բնակարանից գողություն է կատարվել:
Հարուցվում է քրեական գործ՝ բնակարանային գողության հատկանիշներով, սակայն, ավելի ուշ, կատարողին չհայտնաբերելու հիմքով քրեական գործը կասեցվում է: Պարզվում է, որ Սերյոժա Վարդանյանը չի մահացել, այլ նրան սպանել են: Էրեբունու ոստիկանության բաժին են բերման ենթարկվում ամուսիններ, պարզվում է , որ մահացածի տանը 22-ամյա մի կին պարբերաբար մաքրություն է արել, որի համար նա ամեն օր ստացել է 5000 դրամ: Մի օր տղամարդը կնոջն է դիմում գումար տալու խնդրանքով, կինն էլ տեղեկացնում է, որ չունի, սակայն, ասում է , որ այն տունը, որտեղ մաքրություն է անում՝ կլինի գումար: Այս խոսակցությունից հետո ամուսինները որոշում են, որ ավազակային հարձակում կատարեն: Երբ կինը հերթական անգամ գնում է մաքրություն անելու, Սերյոժա Վարդանյանը քնած է լինում, կինն ամուսնուն կանչում է վերեւ, ամուսինը հարձակվում է քնած տանտիրոջ վրա եւ հանդիպելով նրա դիմադրությանը՝ խեղդում նրան:
Պարզվում է, որ սա ամուսինների կատարած միակ հանցագործությունը չէր, գրեթե նույն եղանակով, ամուսինները կատարած են լինում այլ հանցագործություն:
Մանրամասները տեսանյութում:











