Այսօր՝ հունիսի 13-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 18։100- ի սահմաններում Վարդանանց փողոցում՝ Ֆորտունա» հեռուստաընկերության մոտակայքում, «Opel Astra» մակնիշի  ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ: Վրաերթի ենթարկվածը Վանաձոր քաղաքի բնակչուհի Գրետա Հարությունյանն է(1942 թ. ծնված), որը տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ու քննչական խումբը պարզում են վարորդի ինքնությունը, որը, նախնական տեղեկություններով, աշխատում է որպես ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի  քրեական հետախուզության բաժնի պետ:

Ինքն է վարե՞լ մեքենան, թե՞ ոչ, կպարզի քննությունը:

Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: