Երեւանի 29-ամյա բնակիչ Արտյոմ Սարգսյանը կասկածվում է Երեւանի 27 դպրոցի շախմատի դասարանը հրկիզելու մեջ, նա բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ավելի վաղ դպրոցի տնօրենը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ դասարանն ամբողջովին այրվել է եւ կասկածներ ունի, որ ոչ թե անզգուշության հետեւանք է, այլ դիտավորություն: Դեպքի վայրում իրականացված աշխատանքներով ոստիկանները հյատնաբերել են ակնհայտ փաստեր: Հանցանքը կատարողը դասարանի պատուհանի ապակին կոտրելուց հետո այրել էր թուղթը եւ կտորները ներս նետելով այրել դասարանը:
Պատճառված վնասի չափը զգալի է, հենց այդ սենյակում է շախմատի թանկարժեք մի սարքավորում, որը միակն էր հանրապետությունում: Հրկիզողը նույն եղանակով փորձել էր հրկիզել նաեւ դպրոցի բուֆետը, բայց չէր հաջողվել:
Պարզվել է, որ հրկիզումը կատարել է դպրոցի հարեւանությամբ բնակվող Արտյոմ Սարգսյանը. « Խմած էի, ալկոհոլի ազդցության տակ սենյակը վառեցի»,-ոստիկանությունում ասել է նա:
Քննությունը շարունակվում է:











