Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, ընդմիջումից հետո փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված էր հորդորել պատգամավորներին վերադառնալ նիստերի դահլիճ։
«Վերադարձեք ձեր տուն։ «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է, համեցեք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ պարտաճանաչ ներկայացել են միայն Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Ընդդիմադիր պատգամավորներ, հրավիրում ենք դահլիճ, եկեք հարցը քննարկելու»,- ասաց Շարմազանովը։
Սուքիաս Ավետիսյանն էլ ընդգծեց, որ առաջին անգամ է դատարկ դահլիճում ելույթ ունենում։
Նշենք, որ քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը։











