Հունիսի 8-ին, ժամը 18:00-19:00-ն, անհայտ անձը Երեւանի Նուբարաշենի փողոցում  գտնվող սգո սրահներից մեկի մոտ կայանած մեքենաներից մեկի դռան ապակին կոտրելով՝ գողացել է պայուսակ, որի մեջ եղել է փող, բանկային քարտեր, նույնականացման քարտ եւ բջջային հեռախոս: Մեքենայում տեղադրված տեսագրող սարքը ֆիքսել է կասկածյալին:

Տեսանյութում պատկերված անձի վերաբրյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: