Ապօրինի զենք պահելու կասկածանքով հունիսի 12-ին ժամը 11:15-ի սահմանում բաժնի համայնքային ոստիկանները բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 35-ամյա Կարեն Բաբայանին:
Նա ոստիկանությունում նախկինում էլ է հայտնվել, բայց չի դատապարտվել: Նրա հավաստմամաբ՝ զենքն իրեն է տվել պապը, հենց նույն օրը Կարեն Բաբայանի մոտից հայտնաբերված ատրճանակը ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Փորձաքննական եզրակացության համաձայն այն հանդիսանում է ինքնաշեն հրազեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:











