Երեւանի Սայաթ Նովայի փողոցի շենքերից մեկում անհայտ անձինք օգտվելով, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս են մտել, հյուրասենյակից վերցրել նոութբուքն ու հեռացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարեց տանտիրուհին հյուրասենյակից ձայներ էր լսել, բայց մինչ ննջարանից այնտեղ կհասներ, գողերը տան դուռը կիսաբաց թողնելով փախել էին:
Հետո լսվել էր վերելակի ձայնը. աչքի չընկնելու եւ արագ գործելու համար, հավանաբար, վերելակից էին օգտվել:
Կատարվածից շփոթված տարեց կինը շփոթված աղջկան էր զանգել, աղջիկն էլ՝ ոստիկանություն: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները կասկածում էին, թե ովքեր կարող էին կատարել հիշյալ գողությունը, սակայն իրեղեն ապացույցներ էին հարկավոր:
Նույն օրը ոստիկանները սկսեցին հետեւել տեսադաշտում հայտնված կասկածյալներին: Գողությունից ժամեր անց բավարար փաստեր ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին: Գողացված նոութբուքը վաճառելու պահին էին բռնվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











