Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այս մասին Twitter–ի իր էջում  գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ այնուհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։