Խուլիգանություն կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 35-ամյա Բայանդուր Աղաջանյանը:

Մայիսի 21-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող գազալցակայանի մոտ կրակոցներ էին հնչել: Այս մասին ոստիկանության Կոտայքի մարզի բաժնում տեղեկություններ ստանալուց հետո, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենաները իրար բախվելով մտել են գազալցակայանի տարածք, այնուհետեւ մեծ արագությամբ «Տոյոտայի» հետնամասին է բախվել մեկ այլ՝ «Ուազ» մակնիշի ավտոմեքենա: Այնուհետեւ «Տոյոտայից» իջել են երկու հոգի եւ  կրակ բացել այդտեղ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի  ուղղությամբ ու դիմել փախուստի:

Միջոցառումներ են ձեռնարկվում հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունը կատարած մնացած անձանց, հրազենները եւ ավտոմեքենաները հայտնաբերելու ուղությամբ: