Ֆրանսիական Թուլուզ քաղաքի մարզադաշտի մուտք տանող ճանապարհը բազմամարդ է. երկրպագուները շտապում են՝ հետեւելու Ռուսաստան-Ուելս հանդիպմանը:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

«Քո լանջերին է, Արարա՛տ, աշխարհը Արմենիա...»: Նախ՝ ռուսերեն, հետո արդեն հայերեն երգում են ռուսաստանցի երկրպագուները՝ ճշտելով, որ ոչ թե Ուելսից, այլ Հայաստանից եմ:

Մարզադաշտի մոտ հիմնականում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներն են: Նախորդ խաղերի ժամանակ նրանց պահվածքի պատճառով խաղադաշտի հարեւանությամբ անվտանգությունը հսկող ոստիկաններն ավեիլի զգոն են, քաղաքի բնակիչներն ասում են՝ նույնիսկ սովորականից ավելի մեծ թվով: Բայց այսօր, նրանք, կարծես, շատ ուրախ տրամադրությամբ են հետեւելու Ուելսի հավաքականի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի շրջանակում այսօր կայանալու են B խմբի Ռուսաստան-Ուելս, ինչպես նաեւ Անգլիա-Սլովակիա հանդիպումները:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Թուլուզից