Solar Impulse 2 արեւային մարտկոցով օդանավը Նյու Յորքից մինչեւ Իսպանիայի Սեւիլիա քաղաք տրանսատլանտյան թռիչք է իրականացրել։ Այս մասին հայտնել են նախագծի հեղինակները։

6277 կմ թռիչքը տեւել է 70 ժամ, եւ Solar Impulse 2–ի համար օդում մնալու ռեկորդ է սահմանել։ Օդանավի ղեկին եղել է Բերտրան Պիկարը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Թռիչքի ժամանակ ամենամեծ վտանգը, ըստ կազմակերպիչների, Հյուսիսային Ատլանտիկայում եղանակի փոփոխությունն է։ Այդ պատճառով որպես թռիչքի վերջնակետ՝ նշված է եղել մի քանի վայր՝ Թուլուզ, Փարիզ, Սեւիլիա, Ռաբաթ։