Երեւանի Հանրապետության հրապարակում սկսվել է տոնական համերգը՝ նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Երեւան է ժամանել նախօրեին, եւ արդեն եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես նաեւ Գյումրիում, որտեղ Սուրբ Պատարագ է անցկացրել՝ լատինական ոճով:

Համերգն սկսվել է Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ով, որը կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական նվագախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Համերգային ծրագրում ներառված են հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, «Սիմֆոնիկ պարեր» շրանվագից, եւ Էդուարդ Միրզոյանի վալս եւ «Շուշանիկ» պոեմը: Համերգն ընդհատվում է Էկումենիկ արարողության համար: