Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում տուր գործակալները հաճախորդ «փախցնելու» համար ծեծկռտուք են սարքել հենց լողափին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանի լողափում երկու տարբեր ընկերությունների տուր գործակալներ զբոսաշրջիկ «փախցնելու» պատճառաբանությամբ վիճաբանել են, որը վերաճել է ծեծկռտուքի հենց լողափում։
Ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ ստացած տուրգործակալներից մեկին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը երկու ընկերությունների աշխատակիցների դեմ հետաքննություն է սկսել։











