Հունիսի 25-ին, ժամը 15:30-ի սահմանում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ իրացնելիս վարչություն բերման են ենթարկել Երեւանի  28-ամյա բնակիչ  Արթուր Թագվորյանին:

Նրա մոտից ոստիկանները հայտնաբերել են դեղնավուն մածուկով լցված տարաներ, որոնց միջից էլ սպիտակ, բյուրեղանման զանգված:

Արթուր Թագվորյանը ձերբակալվել է: