Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը շեշտել է, թե օդանավակայանում պայթյունն իրականացրել են 3 մահապարտներ։ Նա նշել է, թե 28 սպանվածներից բացի կա 60 վիրավոր։