Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյուններից հետո տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ ոստիկանը կրակել է զենքը ձեռքին առաջացող մահապարտի ուղղությամբ։ Սակայն գետին ընկած մահապարտը վերջին ճիգով պայթեցրել է իրեն:

Հիշեցնենք, որ  Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։