Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան իրականացված պայթյունների զոհերի թիվ հասել է 50-ի։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական պատկան մարմիններին։

Եւս 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հաղորդում են 28 զոհի մասին: Կառավարության պահանջով՝ արգելվել է թուրքական լրատվամիջոցներով կատարվածի մասին ոչ պաշտոնական որեւէ տվյալ հրապարակելը:

Նշենք, որ ահաբեկչության կազմակերպման մեջ թուրք ոստիկանները կասկածում են «Իսլամական պետությանը»։ Պայթյունից հետո ոստիկանությունը դեպքի վայրից վերցրել է բոլոր տեսագրող սարքերի տեսագրությունները եւ եկել նախնական եզրակացության, որ պայթյունի կազմակերպման ձեռագիրը պատկանում է «Իսլամական պետությանը»։