Տեսախցիկները ֆիքսել են մայրաքաղաքի բնակարաններից մեկից գողություն կատարած անձանց դեմքերը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհայտ անձինք փետրվարի 25-ին մտել էին Երեւանի Ավան թաղամասի շենքերից մեկի բնակիչներից մեկի տուն եւ գողացել հեռուստացույց: Շենքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են գողությունը կատարած անձանց:

Ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: