Երեւանի Արցախի 12 շենքի բնակիչները բողոքում շենքի կոյուղագծերի անմխիթար վիճկից: Նրանց խոսքով` կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղը, ինչի հետեւանքով, հատկապես ամռնաը, գարշահոտության պատճառով բնակիչները չեն կարողանում անգամ շենքին մոտենալ: Շենքում արդեն 28 տարուց ավելի ապրող 62-ամյա Սուսաննա Ասլիկանը նշում է` չի հիշում մի այնպիսի տարի, երբ անձրեւներից հետո շենքի բնակիչները տարբեր խնդիրների առջեւ չկանգնեն` կամ բնակարաններն է ջուր լցվում, կամ էլ գարշահոտություն է տարածվում եւ ստիպված են լինում դուրս գալ բնակարաններից. «85 թվականից այստեղ եմ ապրում ու, եթե չեմ սխալվում, հենց այդ թվականներից էլ այս խնդիրը եղել է: Անընդհատ ջուր է լցվում նկուղը, այդ պատճառով էլ առնետները, բզեզներն ու մոծակներն անպակաս են շենքից, էլ չեմ խոսում հոտի մասին: Հատկապես անձրեւներից հետո, անհնար է շենքին մոտենալ, ահավոր վիճակ է: Մեր շենքը քարից է, բայց արդեն 28 տարուց ավելի է` տակը ջուր է լցված ու կամաց-կամաց վթարային է դարձել, քանդվում է խոնավության պատճառով, գոնե գան ուսումնասիրեն, երեւի արդեն 4-րդ կարգի վթարային շենք է: Առաջին հարկի բնակարանների պատերը մոտ մեկ մետր բարձրությամբ խոնավության մեջ են, անընդհատ էդ խոնավության մեջ ենք ապրում, բնակարաններն էլ կամաց-կամաց քանդվում են»:
Տիկին Սուսաննայի խոսքով` շատ անգամներ են եկել շենքի կոյուղագծերը վերանորոգել, սակայն, որոշ ժամանակ անց, նորից նույն խնդրի առաջ են կանգնել.
«Քանի անգամ ջրմուղից են եկել, դիմել ենք տարբեր մարմինների, եկել, նայել են, իբր սարքում են` նորից մի քանի օրից նույն պատմությունն է: Ուզում ենք, որ գան սարքեն նորմալ, այդ պրոբլեմից ազատվենք, թե չէ առնետների հետ ենք ապրում: Նկուղի դուռն էլ անընդհատ փակ ենք պահում, որ հանկարծ երեխաները չմտնեն խեղդվեն»,-ասաց տիկին Սուսաննա:











