Հունիսի 19-ին, ժամը 14-ի սահմաններում անհայտ անձը գաղտնի հափշտակել է մթերային խանութի դիմաց դրված հովանոցը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փողոցում գտնվող տեսագրող սարքերը ֆիքսել են կատարվածը:

«Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: Գաղտնիությունը ապահովվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: