Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում նշվել է Վարդավառի նախատոնակը: (ֆոտոռեպորտաժ)

«Քանի որ վաղը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, այսօր նշվում է նախատոնակը: Այն համեմված է ազգային սովորություններով, նշվում է արդեն երկորրդ տարին»,- NEWS.am-ին ասաց  Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Միջոցառման մի քանի հարյուր մասնակիցները Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից երթով հասան Մանկական զբոսայգի, որտեղ երգով, պարով նշեցին նախատոնակը: Մասնակիցներն իրենց հետ խնձորով, վարունգով, վարդերով զարդարված զամբյուղներ ունեին: Մանկական զբոսայգում նրանք  խարույկ վառեցին ու դրա վրա խնձոր խորովեցին: