ՀՀ բնապահպանության նախարարությունը նմուշառում է կատարել Հրազդան գետից՝ կապված Կորեայի ձոր կոչվող հատվածում բազմաթիվ ձկների սատկելու հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները  ահազանգի հետքով  եղել են դեպքի վայրում,  իրականացվել է ջրի նմուշառում, ուղարկվել է տեսչության լաբորատորիա եւ նմուշառում, որն ուղարկվել է Սննդի անվտագության տեսչություն:  Ուսումնասիրությունները կատարվելուց հետո միայն պարզ կլինեն արդյունքները»,-տեղեկացրին բնապահպանության նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ: