Նորվեգիայի հարավարեւելյան մասի քոլեջի գիտնականները վերարտադրել են Pac-Man տեսախաղը միկրոսկոպիկ մակարդակում՝ էվգլենա, ինֆուզորիա եւ կոլովրատոկի նման պարզագույն օրգանիզմների մասնակցությամբ, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով հաստատության կայքը:

«Միկրոսկոպիկ Pac-Man» անվանումով փորձի շրջանակում կենսաբանները միաբջիջներին տեղադրել են լաբիրինթոսում, որը շատ փոքր ուղիներից է կազմված: Դրա տրամագիծը ընդամենը մեկ միլիմետր է: Տեսախաղի ռեալիստական տարբերակում էվգլեններն ու ինֆուզորիաները ձգտում են խույս տալ կոլովրատոկերից, որոնք փորձում են ուտել նրանց:

Նախագծի ղեկավար Էրիկ Էնդրյու Յոհանեսոնը կարծում է, որ նման լաբիրինթոսը Փեթրայի բաժակից լավ է նմանակում այն պայմանները, որոնցում ապրում են պարզագույն օրգանիզմները: