Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական քայլերթը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քայլերթի մասնակիցներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովան-Թումանյան փողոցներով եւ վերադարձել Ազատության հրապարակ։ Քայլերթից հետո Ազատության հրապարակում տեղի են ունեցել պատվո պահակային խմբերի, թմբկահարների և փողային նվագախմբերի ցուցադրական ելույթներ։
Նշենք, որ միջոցառումներին մասնակցում էր նաեւ «Երեւանյան թմբուկներ» աղջիկների խումբը, սկաուտներ։











