Վաշինգթոնի հայ համայնքում, Յանա Գեւորգյանի, Յուլյա բոյլի եւ Գալա Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպած դրամահավաքի արդյունքում` գյումրեցի անօթեւան եւս մեկ ընտանիք բնակարան ունեցավ, հաղորդում է «Շիրակ կենտրոնը»: 

Տարիներ շարունակ վարձով խարխուլ դոմիկում ապրող ընտանիքին բնակարանի բանալիները հանձնել են Զատիկյանների ավագ որդուն Հայոց բանակ ճանապարհելու առիթով կազմակերպված խնջույքի ընթացքում:

Դրամահավաքին մասնակցել են ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Կանադայից եւ Եվրոպայից մոտ հարյուր բարի կամքի տեր մարդիկ: