Աֆրիկացի ապօրինի ներգաղթյալը Էրիթրեայից Շվեյցարիա է ժամանել՝ թաքնվելով ընկերոջ ճամպրուկի մեջ, հայտնում է The Sun պարբերականը։ Թերթը նշում է, որ համախոհները գնացք էին նստել Միլանում եւ ուղեւորվում էին Մեծ Բրիտանիա։ Նրա ծրագիրը գրեթե հաջողվել էր, սակայն մեկնումից 45 րոպե անց բարձրահասակ տղամարդը, որը որոշել էր թաքնվել փոքրիկ ճամպրուկի մեջ, չի դիմացել տանջանքներին եւ ցավից տնքացել է։
Գնացքի ուղեւորները ձայներ են լսել եւ տագնապ բարձրացրել։ Իտալիայի ոստիկանությունն արդեն պարզել էր, որ գնացքով ուղեւորվում են անօրինական ուղեւորներ, եւ այդ մասին տեղեկացրել էր շվեյցարացի գործնկերներին։
Շվեցարական Կյասսո կայարանում իրավապահ մարմինները բռնել էին ճամպրուկի մեջ թաքնված տղամարդուն, եւ գնացքի զուգարանում թաքնված նրա ընկերոջը։ Փախստականներին հետ են ուղարկեցել Իտալիա։











